copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:24 02-12-2022

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցչի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ հանդիպման շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բայրամովը և Բորելը հանդիպման ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, կապերի հետագա հեռանկարները, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Բացի այդ Ադրբեջանի արտգործնախարարը և ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի և միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանն ուղղված ջանքերի և այդ հարցում Եվրամիության դերի շուրջ։

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը «խախտում է պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները և սխալ տպավորություն ստեղծում բանակցային գործընթացի մասին»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքնում ականային վտանգի առկայության վրա։

Ժոզեպ Բորելն իր հերթին նշել է, որ էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության ռազմավարական գործընկերությունը մեծ ներուժ ունի։ Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ