copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:36 02-12-2022

Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ

ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած այցը Հայաստան:

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու շարունակական ագրեսիաները մարտահրավեր են նետում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ավելացնելով նոր էսկալացիաների հավանականությունը:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները՝ առանձնահատուկ ընդգծելով հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում