copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:53 02-12-2022

Բաքվում 30 տարվա ընթացքում ոչ ոք չի հիշել Ալմա-Աթայի հռչակագրի մասին․ ընդդիմադիր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզ հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցային օրակարգից դուրս է եկել հայկական կողմի մեղքով։

Ազգային ժողովի արտահերթ նիստում ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ի հայտարարության ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը նշեց, որ ոչ ԱԳՆ-ն, ոչ իշխող կուսակցությունը, ոչ Հայաստանի վարչապետը ոչ մի կերպ չեն արձագանքել ռուս նախարարի հայտարարություններին։

Ընդդիմադիրն անընդունելի անվանեց այն, որ Ալմա-Աթայի հռչակագիրը դիվանագիտական շրջանառության մեջ դրվեց հայկական կողմի թեթև ձեռքով։

«30 տարվա ընթացքում Ադրբեջանում ոչ ոք չի հիշել Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Այս երկրի ոչ մի նախագահ և ոչ մի պատգամավոր։ Եվ միայն Հայաստանի ներկայիս իշխանությունների «շնորհիվ» այս փաստաթուղթը դարձավ Ադրբեջանի ձեռքում հիմնական բանակցային գործիք»,- ասաց Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ