Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:06 01-12-2022

Եթե մեկը հասցնի գիշերը Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո տարիներ են պետք, որ դա հանենք. Փաշինյան


Մենք հաճախ ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում և տարիներով, նույնիսկ տասնամյակներով էդպես մնում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետո մենք էլ սովորում ենք դրան: Սա դիտվում է որպես նորմալ երևույթ, ասում են՝ դե, մարդ ա, կսարքի, էլի: Ոչ մեկ չի մտածում, որ դա նախ անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրը: Էլ չեմ ասում, որ այդ ռեսուրսը կարող էր ավելի նպատակային ծառայել:

Հիմա մենք ասում ենք՝ շինթույլտվության ժամկետն ավարտվեց, դրանից սկսած այլ կարգի կարգավորումներ են գործելու, գույքային հարկեր պետք է վճարվեն և շինթույլտվությունը երկարացնելու համար ավելի բարձր տուրքեր պետք է վճարեն:

Շինարարությունն սկսվեց, պետք է այն ավարտվի, տենց չի կարող, որ քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում կամ մայրուղու վրա ցելոֆաններով կամ կիսաշինարարական, կամ շինարարական աղբի մեջ տարածքները հավերժ մնան: Դա պետք է բերի ֆինանսական հետևանքների»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ հետագայում չի բացառվում, որ ավելի խիստ միջոցներ կիրառվեն:

«Եթե որևէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո կարող է պարզվի, որ մենք պետք է տարիներով դատական պրոցեսներով անցնենք, որ այդ բուդկան հանենք:

Մենք դեպքեր ունենք, որ ինչ-որ մեկը Երևանի զբոսայգիներում բերել մի ժանգոտ բուդկա է դրել 25 տարի առաջ ու մինչև հիմա մեր պետական մարմինները երևի մի 300-400 կգ թուղթ են գրել այդ ապօրինի կառույցի վերաբերյալ:

Ես տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ ապօրինությունը պաշտպանելու համար են: Այդպես չի կարելի շարունակել»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան