copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:33 01-12-2022

Պետական արխիվները պետության պատմությունն են, որոնց կամայականորեն վերացումը, հերթական անգամ խարխլում է մեր պետականության հիմքերը

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում՝ անդրադառնալով արխիվների մասին օրենքի փոփոխությանը, որով հնարավորություն է տրվում օրենքով վերացնել արխիվային փաստաթղթերը։ Գառումը ներկայացնում ենք ստորև․

«Ազգային անվտանգության ծառայության կողմից վերջերս ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծել կամ ոչնչացնել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Ըստ պետական դիրքորոշման՝ արխիվների մասին օրենքի փոփոխությունը, որով հնարավորություն է տրվում օրենքով վերացնել արխիվային փաստաթղթերը, կապված է այն հանգամանքի հետ, որ չկան համապատասխան վայրեր, որտեղ հնարավոր է պահպանել այդ արխիվային հատորները:

Պետական, առավել ևս ազգային անվտանգությանն առնչվող արխիվները, պետության գոյության ապահովման կարևորագույն բաղադրիչներից են։ Պետական արխիվները պետության պատմությունն են՝ անցյալը, ներկան և ապագան, որոնց ողբերգական ծիծաղելի պատճառաբանություններով կամայականորեն վերացումը, հերթական անգամ խարխլում է մեր պետականության հիմքերը։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունն անընդունելի է համարում այս օրենքի ընդունումը, քանի որ օրենքը հնարավորություն է ստեղծելու՝ ոչնչացնել այնպիսի կարևորագույն փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն կապված են մեր պետության սև և ողբերգական էջերի հետ՝ գրեթե անհնարին դարձնելով դրանց բացահայտումը։

«Շանթ Դաշինքը» խստագույնս դատապարտում է ՀՀ իշխանությունների նմանօրինակ գործունեությունը՝ վստահ լինելով, որ այս օրենքի ընդունումից օգտվելու են արտաքին ուժերը։

Մենք կարծում ենք, որ կայսրապաշտ Ռուսաստանը՝ գիտակցելով իր մոտալուտ պարտությունն ու տարածաշրջանից հեռանալու անխուսափելիությունը, հայաստանյան կամակատար իշխանությունների ձեռամբ ցանկանում է մաքրել իր սև հետքերը, որոնք ինչ֊որ պահի կարող են բացահայտվել և ուղղվել իր դեմ։

«Շանթ Դաշինքը» մտահոգված է վերոնշյալ օրենքի շուրջ հասարակության գրեթե անտարբեր վերաբերմունքից։ Կոչ ենք անում բոլորին՝ անհատներին, քաղաքական ուժերին, հայտնելու իրենց կարծիքը այս հերթական դավաճանական քայլի վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում