Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:56 28-01-2023

Բանակի տոնը կարող են նշել այն մարդիկ, որոնք չեն եկել պետականության հիմքերը քանդելու․ Կարեն Արիստակեսյան

Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է։ Այս առիթով Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերպվել, որին կհաջորդի երթ։

Oragir.News-ը զրուցեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության խորհրդի անդամ Կարեն Արիստակեսյանի հետ։

«Բանակը պետականության ատրիբուտ է, և Բանակի տոնը կարող են նշել այն մարդիկ, որոնք չեն եկել պետականության հիմքերը քանդելու, ժողովրդին ստով կերակրելու, խոսելով բանակի բարեփոխումներից, բայց մարդկանց սպանելու և ազնիվ չլինելու հասարակության հետ։ Բանակ ստեղծողը բանակ քանդողը չէ»։

Մեր հարցին, թե արդյոք տեսանելի են բարեփոխումները ոլորտում, Արիստակեսյանը ասաց, որ ինքը մշակույթի ոլորտի մարդ է և տեսնում է նաև այդ ոլորտի «բարեփոխումները»։

«Պետք է կարողանան գտնել իսկապես մշակութային ռազմավարություն, կրթության ռազմավարություն, գիտության ռազմավարություն։ Ոչ թե գրեն, գրելու համար, խոսեն բարեփոխումից, որպեսզի ցույց տան, թե իրենք ինչ-որ բան բարեփոխոմ են, այլ ըստ էության՝ լինեն մեր ժողովրդի մտքի կրողը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը