copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:40 30-11-2022

Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված ժողովին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին այցելել է ներքին գործերի նախարարություն և մասնակցել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր ժողովին:

Նախագահը ծաղիկներ է դրել նախարարության տարածքում գտնվող զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետև երկրի ղեկավարը մեդալներ ու կոչումներ է հանձնել ԱՀ ոստիկանության մի խումբ ծառայողների՝ միաժամանակ ընդգծելով, որ հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման, ներքին անվտանգության և օրինականության ապահովման գործում մեծ է կառույցի դերակատարումն ու ներդրումը:

Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել զոհված ոստիկանների հարազատներին՝ նշելով, որ նրանց դաստիարակած հերոս զավակների շնորհիվ մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար:

Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում