Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:40 30-11-2022

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ամերիկահայ համայնքի և կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ վերջին լսումների համար:

Լսումների ընթացքում Բոբ Մենենդեսն անընդունելի էր անվանել Վաշինգտոնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին և արցախահայերին օգնություն չուղարկելը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսին ուղղված նամակում նաև նշվում է հետևյալը. «Ինչպես ցավալիորեն երևաց Ձեր լսումների ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս ներգրավվածությունը տարածաշրջանում ղեկավարվում է նավթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ կոռումպացված բռնապետություն, որին Բայդենի վարչակազմը թույլ է տվել թելադրել ԱՄՆ-ի քաղաքականությունը»։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին հղած նամակում Համբարյանը շեշտել է. «Ինչպես գիտեք, Բայդենի վարչակազմը, ինչպես և նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնությունն արգելափակելու անխոհեմ և անպատասխանատու քաղաքականություն են վարել՝ չնայած այնտեղ դրա լուրջ կարիքին, ինչպես նաև երկու կուսակցությունների լայն աջակցությանը, որն այս օգնության ծրագիրը վայելում է Կոնգրեսի երկու պալատներում։ Արցախին ԱՄՆ-ի օգնության դեմ Ադրբեջանի վետոյի վերացումը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մեր համայնքի և կոալիցիոն գործընկերների համար օրենսդրական գերակայություն է»:

Սեպտեմբերին կոնգրեսական Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրեսի ավելի քան 45 անդամների աջակցությամբ դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին` կոչ անելով «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնվող Արցախի հայ բնակչությանն աջակցելու համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի