Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:08 30-11-2022

Հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում


ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում, ինչը կրթության ոլորտում առանցքային գործառույթ է:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ առաջարկվում է կրթական ծրագրեր իրականացնելիս լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների, մարզադահլիճների, դրանց սարքերի, սարքավորումների, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները հաստատելու հնարավորություն ստեղծել: Այս դրույթի նախատեսումը կնպաստի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը` ապահովելով ուսուցման բարձր արդյունք:

Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կտրվի լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել նաև կրթության ոլորտի առանձնահատկությունները: Կկարգավորվեն կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` այդ թվում նախադպրոցական տարիքային խմբերի գործունեության թույլտվությունները:

Նշվել է, որ մի շարք կարգավորումների օրենքով ամրագրումը կրթության բնագավառում լիցենզավորման գործընթացը կդարձնի առավել հստակ և արդյունավետ, ինչպես նաև կկարգավորվեն իրավական ակտերի միջև եղած անհամապատասխանությունները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի