copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:57 29-11-2022

Տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցը։

Նիստին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ըստ ոլորտների ամփոփեց 2022 թ. անցած 9 ամիսներին կատարված աշխատանքները, ներկայացրեց 2023 թ. նախատեսվող ռիսկի հիման վրա ստուգումների ծրագիրը։

Կառավարման խորհրդի անդամները քննարկել են օրակարգային մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության, ստուգումների տարեկան ծրագրերը, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման նախագիծը։

Կառավարման Խորհուրդը հավանություն է տվել քննարկված բոլոր հարցերին, որոնք քվեարկությամբ հաստատվել են:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը