Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:09 28-11-2022

Սիրիացի պատգամավորը հնարավոր է համարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեռ Մարժանեն հայտարարել է, որ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, սակայն Անկարան դրա համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Gazete duvar» պարբերականը։

Մարժանեն ընդգծել է, որ Թուրքիան պետք է ընդունի, որ ներխուժել է Սիրիայի տարածք, ինչպես նաև պետք է ցույց տա, որ պատրաստ է դուրս գալ այդտեղից։

«Թուրքիայի հետ երկխոսության հիմք կարող է լինել, բայց առաջին հերթին Թուրքիան պետք է ընդունի, որ ներխուժել է Սիրիայի տարածք՝ ֆինանսավորելով և վարժեցնելով ահաբեկչական խմբավորումներին։ Երկրորդ՝ նա պետք է ցույց տա, որ պատրաստ է դուրս գալ Սիրիայի տարածքից»,- ասել է սիրիացի պատգամավորը։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջին օրերին Սիրիայի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների նկատմամբ իրականացված ավիահարվածին՝ Պիեռ Մարժանեն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դա ուղերձ էր քուրդ անջատողականներին, սակայն հարվածի հետևանքով զոհվել են նաև սիրիացի զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։ Նա նաև նշել է, որ իրենք հասկանում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները և հիշեցրել կողմերի միջև 1998 թվականին ստորագրված Ադանայի համաձայնագիրը։

«Երբ այս համաձայնագիրը կազմվեց, Թուրքիան ագրեսիվ դիրքորոշում կամ մտավախություն չուներ Սիրիայում քրդերի ներկայությունից։ Քրդերի ճնշող մեծամասնությունը Սիրիայի քաղաքացիներ են։ Մենք չենք կարող դավաճանության մեջ մեղադրել բոլոր քրդերին, բացառությամբ անջատողական խմբավորման, որը զինվել, վարժեցվել և ուժեղացվել է Միացյալ Նահանգների կողմից»,- ասել է նա։

Սիրիացի պատգամավորը նաև մեկնաբանել է երկու երկրների հետախուզական ծառայությունների միջև ընթացող բանակցությունները։

«Երկու երկրների հետախուզությունների միջև շփումը տեղի է ունենում առանց միջնորդի։ Այդ իսկ պատճառով հնարավոր է անցնել երկրորդ փուլի՝ դիվանագիտական ​​երկխոսության, որը կարող է հիմնված լինել Ադանայի համաձայնագրի և Թուրքիայի՝ Սիրիայի տարածքից դուրս գալու պատրաստակամության վրա»,- ասել է Մարժանեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան