copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:18 28-11-2022

Լոռիում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած պարեկների նկատմամբ ծառայողական  քննություն է նշանակվել, Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել  

Լոռու մարզում Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից մի խումբ քաղաքացիների ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է ընթանում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հարցին, թե արդյոք պարեկային ծառայության այդ աշխատակիցները շարունակում են աշխատել, թե նրանց ծառայությունը կասեցված է, նա պատասխանեց, «Ես ձեր հարցին պատասխանեցի»։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշեց, որ Քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է վարույթ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Լոռու մարզի մի խումբ բնակիչներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։
Քաղաքացիներից մեկը պատմել էր, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:
Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում:
Քաղաքացին նաև նշել էր ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը։

Oragir.News-ի հարցին, թե արդյոք տեսագրությունները ոչնչացված են՝ Գոռ Աբրահամյանը չպատասխանեց։
Փոխարենը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը արձագանքելով Քրիստինե Վարդանյանի ահազանգին գրել էր, որ ճշտել է եղելությունը։ «Ձեր նկարագրածը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Ես կփորձեմ ուժերիս ներածիմ չափով անել ամենը, որ տեսանյութերը (որոնք չեն ջնջվել) հրապարակվեն, որ ձեր սուտը ջրի երես դուրս գա ու հանրությունը տեսնի, թե ինչ արարքներ եք պաշտպանում»։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել Դանիել Իոաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե որտեղից նրան տեղեկությունն, ըստ որի՝ տեսանյութերն առկա են, սակայն Իոաննիսյանին ողջ օրվա ընթացքում ուղղված մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից