copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:55 27-11-2022

Լուկաշենկոյի համոզմամբ՝ Վաշինգթոնը Կիևին թույլ չի տալիս Մոսկվայի հետ բանակցություններ վարել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին թույլ չի տալիս Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսել։ Լուկաշենկոն այս մասին ասել է ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա․Կրեմլ.Պուտին» հաղորդաշարի ընթացքում՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

Բելառուսի նախագահը շեշտել է, որ ամերիկացիները ցանկանում են տապալել Եվրոպան և Ռուսաստանի տարածքով հասնել Չինաստան։

«Եթե ​​նկատի ունեք Ուկրաինայի ղեկավարությանը, ապա նրանց դա բացարձակապես չեն տալիս։ Ամերիկացիները ցանկանում են մեկ հարվածով, մեկ քայլով տապալել Եվրոպան և Ռուսաստանի տարածքով հասնել Չինաստան։ Բնականաբար, ոտնահարելով Ռուսաստանը»,- ասել է նա։շ

Վերջինս նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խախտում է բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հիմնական սխալն այն է, որ նրանք հատկապես Ռուսաստանի հետ խոսելիս խախտում են բանակցային գործընթացի սկզբունքները և նախապայմաններ են առաջ քաշում։

«Ուկրաինացիների՝ Վլադիմիր Զելենսկու սխալն այն է, որ նա խախտում է բանակցային գործընթացի դասական սկզբունքները։ Հատկապես հսկա Ռուսաստանի հետ խոսելիս չես կարող նախապայմաններ դնել։ Նստեք բանակցությունների սեղանի շուրջ, այնտեղ առաջ քաշեք բոլոր պայմանները։ Իսկ երկրորդ սկզբունքը դասական է՝ փոխզիջումները»,- նշել է Լուկաշենկոն։





Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ