copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:09 27-11-2022

Ռուսները չեն կարող ոտնատակ տալ թուրք-ադրբեջանական ցանկությունները՝ ելնելով հայկական շահերից․ քաղաքագետ

«Լուկաշենկոն պարզ խոսող մարդ է։ Պուտինի մտքե՞րն է կրկնում, թե՞ ինքն է ասում․ միանշանակ ասել չի կարելի»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովին Բելառուսի նախագահի հնչեցրած պնդումերին։

«Օրինակ՝ մյուսները լռում են, ներս գցած, չգիտես՝ ինչ են մտածում, ինչ դիրքորոշում ունեն, բայց հայացքներին նայելով՝ զգում ես, որ հետին միտք ունեն։ Բայց Լուկաշենկոն առավել պարզամիտ մարդ է, և ինքը շատ իրողություններ ավելի հստակ է ներկայացնում։ Մեզ համար շատ տհաճ է լսել դա, բայց ավելի լավ է տհաճ ճշմարտությունը լսել, քան ընդհանրապես ընկնել մտածմունքների գիրկը՝ մտածելով, թե այս մարդիկ ինչ են ասում։ Այո՛, մեզ համար շատ ցավալի է, որ Լուկաշենկոն ազդադարում և ուղղակի տեքստով շեշտում է, որ Հայաստանի համար այստեղ ռազմական գործողությունների մեջ երբեք չեն մտնի, որովհետև Ադրբեջանը իրենց համար այնպիսի բարեկամական երկիր է, ինչպես և Հայաստանը։ Եվ ինքը շեշտում է՝ քանի որ դուք երկուսդ էլ մեզ համար հավասար բարեկամներ ու դաշնակիցներ եք, մեր ցանկությունն այն է, որ դուք գաք որոշակի հանրագումարի, փոխզիջումային տարբերակով պայմանագիր կնքեք, մենք էլ այս անհարմար իրավիճակից դուրս գանք։ Սա է Լուկաշենքոյի խոսքը։ Եվ ես համաձայն եմ՝ սա է նաև Ռուսաստանի քաղաքականության տրամաբանությունը»,- ասաց նա։

Քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանի համար Ադրբեջանն իր կարևորությամբ Հայաստանից շատ ավելի բարձր է դասվում։

«Դա կապված է և՛ դեպի Իրան և Թուրքիա կոմունիկացիաների, և՛ էներգետիկայի, և՛ իրանական կոնֆլիկտային հանգույցի, և՛ այն հանգամանքի հետ, որ այսօր Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ։ Թուրքիան չի միացել պատժամիջոցներին, իսկ եթե ասում ենք Ադրբեջան, պետք է հասկանանք Թուրքիա։ Թուրքիան այսօր Ռուսաստանի համար ուղղակի պատուհան ու փրկության ելք է։ Ռուսները, ելնելով հայկական շահերից, չեն կարող ոտնատակ տալ թուրք-ադրբեջանական ցանկությունները։ Սա բարդ է, սա շատ անցանկալի է, մեզ համար շատ ցավալի է, բայց իրողություն է»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ