copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:15 25-11-2022

ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին:

ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական տվեց ՀԱՊԿ նիստի ընթացքում կատարված աշխատանքներին:

«Ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր: Այս պահին պատրաստ չեմ տալ ինչ-որ մեկնաբանություն, բայց հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել այն աշխատանքներին, որոնք եղել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

Նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Կարծում եմ՝ սրան ավելացնելու բան չունեմ»,- ասաց Կոպիրկինը:

Հարցին, թե Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծի լրամշակման աշխատանքները արագանան, դեսպանը պատասխանեց.
«Այդ աշխատանքը իրականացվում է, և այդ աշխատանքը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ»,- ընդգծեց Կոպիրկինը:

Հարցին՝ թե արդյոք բավարար քայլեր ձեռնարկվում ե՞ն ռուսական և հայկական կողմից արտաքին մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ և որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նույն բարձր մակարդակի վրա մնան, Կոպիրկինը պատասխանեց.

«Իմ կարծիքով շատ բան է արվում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլև ամրապնդվեն և հարմարվեն նոր իրողությանը և նոր աշխարհին: Հավատացեք՝ դա շատ բարդ է, և երկու կողմից պահանջում է մեծ համբերություն, համառություն, կամք: Իմ կարծիքով այդ բոլոր հատկանիշները հաջողվում է դրսևորել: Իհարկե, կա խնդիր, չէր կարող չլինել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների պահպանման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են պատշաճ մակարդակով»,- ասաց Կոպիրկինը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում