Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:11 25-11-2022

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախի Հանրապետություն երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։

ՀՅԴ-ից հայտնում են, որ քննարկումների առանցքը և շեշտադրումն է եղել ՀՅԴ համահայկական կառույցի ողջ ներուժի ներդրումն ի սպաս Արցախի։ Արտաքին ճակատի ուղղությամբ տարվող աշխատանքներում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ընդգծել է Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։

Տեր-Խաչատուրյանը հստակ նշել է՝ Հ․Յ․ Դաշնակցության նպատակն է՝ գործադրել ամեն ինչ, մոռացության չմատնելու Արցախի հարցը եւ վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Իսկ ՀՀ-ի հետ որևէ համաձայնություն կնքման պարագայում, անհրաժեշտ է Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդրի շեշտադրումը: Արցախի հարցը այժմեական է և լուծման կարոտ։ Պետք է բացառել ուժի կիրառումը եւ վերակենդանացնել բոլոր այն ձևաչափերը, որոնք կնպաստեն հարցի լուծմանը։

Հստակ է նաև ներքին ճակատում ՀՅԴ դիրքորոշումը։ Արցախի շահերի պաշտպանության համար պետք է լինի համահայկական համախմբվածություն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արտահայտել է իր կամքը, սակայն իշխանություններն էլ պետք է պնդեն, որ ամեն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը և աշխատելու են վերականգնել ներազգային միասնությունը։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը ողջունել է Ռուբեն Վարդանյանի պետնախարարի՝ պաշտոնում նշանակվելը և հույս ունել, որ նոր մոտեցումներով և ուժերի համախմբմամբ կարելի կլինի լծվել նաև ներքին ճակատի խնդիրները լուծելուն։

Տեր-Խաչատուրյանը նշել է, որ ոչ միայն ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեությունն է իր աշխույժ մասնակցությունը բերում Արցախի քաղաքական կյանքին: ՀՅԴ աշխարհասփյուռ շրջանները որդեգրել են գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև ազատամարտիկների ընտանիքների օժանդակության մի շարք ծրագրեր:

ՀՕՄ-ի միջոցով ՀՅԴ մեծ ընտանիքն իր օժանդակությունն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին, հաստատվել է «Արևային Արցախ» ծրագիրը, որի շնորհիվ ՀՕՄ-ի միոցներով արևային ջրատաքացուցիչներ է տեղադրվում գյուղական համայնքներում: ՀՕՄ-ը շարունակում է իր մանկապարտեզների ցանցի հովանավորությունը: Արցախում այժմ գործում են նաեւ ՀՄԸՄ-ի սկաուտական կառույց եւ Համազգային Մշակութային Միության գրասենյակ:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՅԴ Արցախի ու համահայկական կառույցի դերն ու ներդրումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել