copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:44 25-11-2022

Հրաչյա Սարգսյանը և Անահիտ Ավանեսյանը՝ «քույր քաղաքներ»

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին կարելի է ճանաչել «քույր քաղաքներ», նրանք հայտնվել են տան խորթ երեխայի դերում:

Առաջինի աշխատանքը ստվերում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով մասնակցում է բոլոր միջոցառումներին քաղաքապետի կարգավիճակով՝ Կառավարության նիստից մինչև բակային հանդիպումներ, բուհերից մինչև լենտաներ կտրել և այլն:

Անահիտ Ավանեսյանի կարիերան էլ հարամում է նրա իրավանախորդը՝ Արսեն Թորոսյանը, ով այցելում է հիվանդանոցներ, հանդիպում բուժաշխատողների հետ, մի խոսքով՝ որտեղ ինչ բժշկական միջոցառում կա, Ավանեսյանից առաջ այնտեղ է հայտնվում Թորոսյանը:

Ասվածի վկայությունը Հայաստանին Ճապոնիայի կառավարության նվիրած շտապբուժօգնության նոր մեքենաների շահագործման հանձնելու միջոցառումն էր, որին մասնակցում էին թե՛ Ավինյանը, թե՛ Անահիտ Ավանեսյանը, թե՛ Արսեն Թորոսյանը:

Սա մոտավորապես նույնն է, երբ դու լավ կին ես ունենում, երեխաներ, նորմալ ընտանիք, բայց բոլոր հարսանիք-կնունք-ծնունդներին սիրուհուդ հետ ես գնում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ