copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:22 24-11-2022

Ինչ է սա, եթե ոչ նոր պատերազմի հրավեր․ Հակոբ Ճաղարյանը՝ պատերազմի վտանգների մասին

«Ո՞վ ենք մենք, ու՞մ հետ ենք մենք, ո՞րն ա մեր երկրի օրակարգը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«1. Եվրոպան Ռուսաստանին հայտարարում ա տեռորիզմը սատարող երկիր

2. Հայաստանը շուքով ընդունումա էդ երկրին, նրա ղեկավարին նրա հետ նույն ռազմական դաշինք կազմող երկրներին, որոնք իր թշնամու գլխավոր բարեկամներն են

3. ՀՀ-ն, լինելով էդ մեռելածին դաշինքը իբր նախագահող երկիր, էս դեպքում նաև հյուրընկալող կողմ, չի կարողանում իր «ռազմավարական գործընկերների» հետ հասնի մի բանաձևի, որն ըստ էդ նույն մեռելածին օդկբ-ի կանոնադրության պարտադիր էր:

ՀՀ վարչապետի աթոռը տաքացնողին անթաքույց ցույց են տալիս իր անկարողությունը: Էնքան, որ «նախագահող երկիրը» չի ստորագրում սխոդկի եզրափակիչ ակտը...

Փաստորեն` ՀՀ-ն ընդունելով ծերացած դիկտատորների սամմիտը, դրժում է իրեն այլ կողմերից մեկնված բոլոր ձեռքերը:

Միևնույն ժամանակ իրեն ձեռք մեկնելուց հրաժարվում են նաև ծեր դիկտատորները: Նրանք, ովքեր ըստ կազմակերպության գաղափարի, պետք ա արդեն խառնված լինեին:

Ինչի արդյունքում «նախագահողը» ... (չզարմանաք),

մեդալով պարգևատրումա իրեն մերժող մեռելածին կառույցի համակարգողին....

Սյու՞ռ....

Ո´չ, հայկական իրականություն...

Ի՞նչ ա սա, եթե ոչ նոր պատերազմի հրավեր:

Էս անգամ արդեն բոլորի կողմից մերժված (ինչին հասնելու համար մոլագարն ու իր ոհմակը ուժ ու եռանդ չեն խնայում) ՀՀ սուվերեն տարածքում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ