Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:35 24-11-2022

Դոլարի անկումը խոչընդոտ է տուրիզմի զարգացման համար․ ՏԶՖ նախագահ

Առաջին ալիքի «Բաց հարթակ» հաղորդման հյուրը ՏԶՖ նախագահ Մեխակ Ապրեսյանն է։ Ապրեսյանը խոսել է դոլարի արժեզրկման հետևանքով՝ տուրիզմի ոլորտում առաջացած խնդիրների, Հայաստանում բնակարանների վարձավճարների բարձրացման և հայ զբոսաշրջիկների համար օտարերկրյա դեսպանատներ դիմելիս առաջացող խնդիրների մասին:

«Այս տարի Հայաստան այցելած մարդկանց թիվը նախորդ տարիների հետ համեմատած շատ լավ է։ Համեմատած նախորդ տարվա՝ 2020 թվականի հետ ցուցանիշները լավ են, միայն չենք հասել 2019 թվականի ցուցանիշին, երբ այցելուների թվակաքանակը 1 միլիոն 459 հազար էր, իսկ վերջին տասը ամսում 1 միլիոն 239 հազար։ Դոլարի անկումը խոչընդոտ է տուրիզմի զարգացման համար, և ընդհանրապես դոլարի, եվրոյի նկատմամբ հայկական դրամի խիստ արժևորումը ոչ միայն տուրիզմի, այլև ներգնա տուրիզմի համար խիստ բացասական է։ Արտահանմանը դա չի նպաստում, IT ոլորտին չի նպաստում, զբոսաշրջության ոլորտին առավել ևս չի նպաստում»։

Ապրեսյանի խոսքով՝ դոլարի եվրոյի նկատմամբ դրամի նման արժևորումը նշանակում է 30 տոկոսով հայկական զբոսաշրջային արդյունքի թանկացում, մանավանդ տասը տոկոս տնտեսական աճի պայմաններում։

Ապրեսյանը նշեց, որ մրցունակցությունը այս պայմաններում ընկնում է, նաև ոլորտը վնասներ է կրում։ Ապրեսյանը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանային զարգացումները խիստ բացասական են ազդում զբոսաշրջության վրա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով