copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:28 24-11-2022

Պաշտոնաթող նախագահները և վարչապետերը կզրկվեն ցմահ պետական պահպանության տակ լինելու իրավունքից

ԱԱԾ մարմիններից պետական պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին, վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության ոլորտի բարեփոխումների շրջանակներում է: Կարեւոր կետերից մեկն այն է, որ նախկինում պաշտոնաթող նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց նա:

Փաշինյանն էլ հավելեց, որ անհրաժեշտության դեպում պաշտոնները թողնելուց հետո երկրի առաջին դեմքերի պետական պահպանության ծառայութունը կարող է երկարացվել:

Անդրադառնալով նրան, որ ՊՊԾ-ն անցնում է վարչապետի ենթակայության տակ, վարչապետը դա դրական գնահատեց՝ նշելով, որ դրանով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում կենտրոնանալ իր բուն գործառույթների վրա, որոնցից առաջինը հակահետախուզությունն է:

«Ուզում էի ասել գոհունակությամբ, բայց՝ ոչ այդքան գոհունակությամբ, պետք է ասել, որ Հակահետախուզության առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը:

Նա հավելեց, որ բացահայտումների մասին հասարակությունը իրազեկվում է և շատ ցավալի համարեց, որ նման երևույթներ կան:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում