copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:53 24-11-2022

Անդրեասյանի «դիվանագիտական խաղերը»․ ինչու է Դավիթ Բալայանին առաջարկվել Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոն

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը լայն թափով «աշխատում է»։ Այդ աշխատանքների շրջանակներում են տեղավորվում թե հարուցած, քննվող վարույթները, թե զանազան հանդիպումները-քննարկումները, որոնցից երկուսն էլ առաջիկայում կկայանան Դիլիջանում, այդ մասին երեկ արդեն հայտնել էինք։

Միևնույն ժամանակ, Անդրեասյանը փորձում է իր շուրջը հավաքել բոլոր թևերի դատավորներին, ում ինչպես կարողանում՝ դյութում է։ Այս առումով նա իրատեսականորեն է գնահատում դատավորների «անկախական» թևի ազդեցությունը համակարգում, թիմային լինելը, հետևաբար՝ նրանց ևս փորձում է իր կողմը գրավել։

Հենց այս շրջանակներում է տեղավորվում Դավիթ Բալայանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոն առաջարկելը, այլապես եթե չլիներ անկախականներին իր կողմը գրավելու հարցը, Անդրեասյանը նման «մեծահոգություն» չէր անի, չէ՞ որ վաղուց արդեն մասնագիտական և անձնային որակները պաշտոնի նշանակվելու, առաջխաղացման հարցում քիչ նշանակություն ունեն։

Ի դեպ, դատավորները շատ լավ հասկացել են Անդրեասյանի «դիվանագիտական խաղերի» նպատակը, ըստ այդմ՝ չեն պատրաստվում կուլ գնալ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում