Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:27 24-11-2022

Պաշտոնաթող վարչապետերն ու նախագահները թիկնապահ կունենան, բայց ոչ ցմահ․ ՊՊԾ-ն առանձնանում է ԱԱԾ-ից

ԱԱԾ մարմիններից պետական պահպանության գունդը կառանձնացվի։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ՊՊԾ–ն կառանձնանա և կլինի վարչապետի ներքո գործող առանձին մարմին։ Սա անվտանգության մարմինների բարեփոխումների շրջանակներում է։ Նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ ՊՊԾ, իսկ այժմ օրենքով փոփոխություն է կատարվում, և այժմ այդ ծառայությունը կտրամդրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում` ևս 10 տարի»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` սա կարևոր բարեփոխում է անվտանգության համակարգի բարելավման շրջանակներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ պաշտոնից ազատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, նախագահին և վարչապետին կտրվի ՊՊԾ։

«Սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է, քանի որ շատ ենք քննարկել, թե արժե նման փոփոխություն անե՞լ, թե՞ ոչ։ ԱԱԾ–ն 3 հիմնական ուղղություններով պետք է զբաղվի` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։ Հենց այս նպատակադրումով էլ ՊՊԾ–ն դարձնում ենք վարչապետին ենթակա մարմին»,–ասաց նա։ Փաշինյանի խոսքով` հակահետախուզության առումով ԱԱԾ–ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում