copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:58 23-11-2022

Ռաիսիի համոզմամբ՝ անկախ երկրների հարաբերությունների ամրապնդումը պատժամիջոցների չեզոքացման արդյունավետ միջոց է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ անկախությունը պահպանելու ցանկության պատճառով կոշտ պատժամիջոցների ենթարկված երկրների միջև կապերի ընդլայնումն ու ամրապնդումը համարվում է պատժամիջոցները չեզոքացնելու արդյունավետ միջոցներից մեկը։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպմանը ժամանակ։

Իրանի նախագահը նշելով երկու երկրների բարեկամական կապերի առկայությունը՝ շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը զգալի առաջընթաց է գրանցել բոլոր ոլորտներում՝ մասնավորապես՝ տնտեսական բնագավառում։ «Իրանն ու Բելառուսը համագործակցությունը զարգացնելու տարբեր հնարավորություններ ունեն»,- ասել է Ռաիսին։

Վերջինս հավելել է, որ երկկողմ հարաբերությունների մակարդակը բարելավելու երկու երկրների ղեկավարների կամքը կարող է վերացնել համագործակցության ընդլայնման հարցում առկա խոչընդոտները։

Գոլովչենկոն հանդիպման ընթացքում շեշտել է, որ իր այցը Թեհրան կայացել է երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու նպատակով։ «Թեհրանն ու Մինսկը միջազգային ասպարեզում կառուցողական համագործակցություն ունեն։ Այսօր Իրանի և Բելառուսի միջև քաղաքական համակարգումը հասել է ամենաբարձր մակարդակի, ժամանակն է ընդլայնել տնտեսական հարաբերությունները»,- ասել է նա։

Բելառուսի վարչապետը հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է երեք անգամ։ Նա նշել է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով՝ կազմվել է համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։ «Մենք հուսով ենք, որ այս ծրագրի իրականացումը կարագացնենք»,- ասել է բելառուսցի պաշտոնյան։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»​​​​​​​-ը, Բելառուսի վարչապետը տնտեսական պատվիրակության գլխավորությամբ երեքշաբթի ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի