copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:08 23-11-2022

Երկրի անվտանգության առումով սահմանադրական փոփոխությունը որևէ բան չի ավելացնելու. Արցախի նախագահ

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը եղել է իմ կողմից, սկզբնական փուլում համագործակցված ունեցել ենք մի տարբերակ, որն իմ առաջարկության եւ խնդրանքով փոխվել է այս տարբերակին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ հավելեց. «Բայց երկրի կայունությունն ավելի կարեւոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը: Սահմանադրության փոփոխությունը մեր երկրի անվտանգության առումով որեւէ բան չի ավելացնելու: Սահմանադրությունը չփոխվելով մեր երկիրը չի քանդվելու, չի կորցնելու որեւէ բան:

Ընդամենը կար մտահոգություն. քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու՝ երկրի նախագահի ձեռքին: Իսկ նոր իշխանություն ձեւավորելու համար պետք էր գնալ արտահերթ ընտրությունների, իսկ արտահերթ ընտրության գնալու միակ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն էին, ընտրել եմ այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը, բարեբախտաբար, չկա, քանի-որ ամեն ինչ կենտրոնացված չէ նախագահի ձեռքին:

Իհարկե, նախագահի լիազորություններով է պետնախարարը օժտված այդ լիազորություններով, բայց գոնե եղած մտահոգությունները այսօր ֆունկցիաների բաժանման արդյունքում կարծես թե, լուծված է:

Դրա համար սահմանադրական փոփոխությունների հարցում վռազելու որեւէ անհրաժեշտություն չունենք»:

Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Արցախի ԱԺ նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ