Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:12 22-11-2022

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ռազմական կցորդի մեքենան հարձակման է ենթարկվել․ ոստիկանությունում տեղյակ չեն

Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ հարձակման է ենթարկվել Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ռազմական կցորդի մեքենան։ Մեր տեղեկություններով՝ կոտրել են մեքենայի ապակին ու մեքենայի միջից տարել են դեսպանատան ռազմական կցորդին պատկանող իրեր։

Oragir.News-ը փորձեց ոստիկանությունից ճշտել, թե դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցվե՞լ է և արդյոք հարձակման հեղինակները հայտնաբերվել են։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզնից պահանջեց լրացուցիչ մանրամասներ, թե երբ և որտեղ է տեղի ունեցել դեպքը։

«Մենք պիտի իմանանք՝ ինչ դեպք է, որ կարողանանք դեպքը գտնել, մենք անձով չենք կարողանում դեպքը գտնել»,- ասաց Գաբրիելյանը։

Հստակեցմանը, թե օտարերկրյա դեսպանատան մեքենայի մասին է խոսքը, որը կցված է դեսպանատան ռազմական կցորդին, նա պատասխանեց, որ կփորձի ճշտել, թե ինչի մասին է խոսքը․

«Այսինքն, գողության դեպք է։ Բայց այս պարագայում ես ոչինչ չեմ կարող խոստանալ»։

Ավելի ուշ՝ Գաբրիելյանն ասաց, որ առանց լրացուցիչ մանրամասների դեպքը չի կարողանում նույնականացել․ «Հնարավոր է՝ այլ մարդ է հաղորդում ներկայացրել։ Առանց դեպքի մանրամասների՝ չենք կարող դեպքը նույնականացնել»։

Նշենք, որ այս իրավիճակը կարող է վկայել 2 բանի մասին։

Առաջին, որ ոստիկանությունն այնքան է տարված քաղաքական գործերով, որ իր առաջնային առաքելությունը՝ հանցավորության դեմ պայքարը պարզապես մի կողմ է թողել, արդյունքում՝ երկրում կրիմինալը օր օրի ավելի շատ է գլուխ բարձրացնում։

Մյուս կողմից էլ, պետք է նշել, որ սա պարզապես գողության դեպք չէ, խոսքը օտարերկրյա դեսպանատան ռազմական կցորդի մեքենայի մասին է, ով կարող է հույժ գաղտնի տեղեկությունների տիրապետել ու նրա իրերում կարող են հույժ գաղտնի տեղեկություններ պարունակող կրիչներ լինել։

Հետևաբար, դեպքը ոչ միայն ոստիկանության, այլև ԱԱԾ հակահետախուզության ուշադրության կենտրոնում պետք է լիներ, քանի որ այս դեպքը կարող է նաև լրտեսական գործունեության արդյունք լինել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան