copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:46 22-11-2022

Արամ Վարդեւանյանը վայր կդնի՞ մանդատը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արամ Վարդեւանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չնայած դաշինքում նրան փորձում են համոզել, որ հետ կանգնի որոշումից, սակայն դաշինքի մեր աղբյուրները հայտնում են, որ պատգամավորը վճռական է տրամադրված՝ նա ասում է, որ շնչահեղձ է լինում ՔՊ-ական խորհրդարանում։

Անցած շաբաթ ընդդիմությունը՝ մեծ մասով, վերադարձավ խորհրդարան, իսկ Վարդեւանյանը չներկայացավ ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ քվեարկություններին, ո՛չ հայտարարությունների ժամին։

Ռոբերտ Քոչարյանի երբեմնի փաստաբան Վարդեւանյանը խմբակցության այն թեւից է, որը դեմ էր խորհրդարան վերադառնալուն։ Դեմ են նաեւ Վահե Հակոբյանն ու իր որոշ կուսակիցներ, ովքեր նույնպես անցած շաբաթ խորհրդարան չեն գնացել, բայց, մեր տեղեկություններով, առայժմ չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից, իսկ ոմանք էլ, ինչպիսիք են Անդրանիկ Թեւանյանը, Արեգնազ Մանուկյանը եւ այլք, ենթարկվեցին խմբակցության միասնական որոշմանը եւ, չնայած մասնակիորեն, մասնակցում են նիստերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել