Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 01:32 22-11-2022

ԱԱ-2022-ի առաջին ոչ-ոքին․ ԱՄՆ - Ուելս՝ 1։1

Ավարտվեց ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության խաղային 2-րդ օրը։

Օրվա վերջին դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի։ B խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները հանդիպումն ավարտեցին 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսում Թիմըթի Վեան առաջ է մղել ամերիկացիներին, իսկ երկրորդ խաղակեսում Գարեթ Բեյլը հստակ է իրացրել 11-մետրանոցը՝ փրկելով իր ազգային թիմին պարտությունից։

Ավելի վաղ А խմբում Նիդերլանդների հավաքականը 2։0 հաշվով առավելության էր հասել Սենեգալի ընտրանու նկատմամբ։

Հիշեցնենք, որ B խմբի առաջին խաղում Անգլիայի ընտրանին 6։2 հաշվով ջախջախել էր Իրանի ընտրանուն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել