copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:37 20-11-2022

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենում

Ղազախստանում այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում են ղազախական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նախագահի պաշտոնի համար պայքարում են վեց թեկնածուներ՝ այդ թվում գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տոկաևն ունի հաղթելու ամենամեծ շանսերը, և վերջինս այս ընտրություններով ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը։

Ղազախստանի գործող նախագահը այս տարվա սեպտեմբերին հայտարարեց արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։ Տոկաևը նշել էր, որ անհրաժեշտ է համարում պետական ​​կարևոր ինստիտուտների համապարփակ վերակայումը նոր ռազմավարության համաձայն, որն արտացոլված է այս տարի սահմանադրական փոփոխություններում։

Իրականացված փոփոխությունների համաձայն՝ գործող նախագահն այլևս վերընտրվելու հնարավորություն չի ունենա, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը հինգից հասցվել է յոթ տարվա։

Նկատենք, որ Ղազախստանի իշխանությունները երկրում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին սկսեցին խոսել այս տարվա հունվարին երկրում տեղի ունեցած բողոքի գործողություններից հետո, որին Ղազախստանի դիմումի հիման վրա միջամտեցին նաև ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերը։

Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է սկսած 2019 թվականից, երբ հրաժարական տվեց այդ երկրի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաևը, և նրա պաշտոնավարման ժամակետը լրանալու էր 2024 թվականին։ Հրաժարականից հետո Նազարբաևը զբաղեցնում էր Ղազախստանի անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, որն օժտված էր լայն լիազորություններով, սակայն հունվարյան իրադարձությունների արդյունքում վերջինս այս պաշտոնից նույնպես հրաժարական ներկայացրեց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը