copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:20 19-11-2022

Հայ-վրացական ենթակառուցվածքների բարեկարգումը կնպաստի կողմերի միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը․ վրացագետ

Հայ-վրացական հարաբերությունների, այսպես ասած, «առյուծի բաժինը» հիմնականում առևտրատնտեսական է։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը։ Բարձրացրեց կողմերի միջև գործակցության ոլորտների շղթան մեծացնելու ուղղությամբ երկկողմ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության հարցը։

«Ռազավարական գործընկերության հասնելու համար կարևոր է առավել զարգացնել քաղաքական, սոցիալական, մշակութային, պաշտպանական ու այլ ոլորտներում երկու երկրների գործակցությունը։ Կարևոր է, որ այս հարցերը մշտապես բարձրացվում են։ Սա վկայություն է այն բանի, որ երկու կողմն էլ ապագայում տեսնում է այդ քայլերն իրականություն դարձնելու հեռանկարը»,- ասաց նա։

Վրաստանը, որպես Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միջանցիկ կարևորագույն օղակ, նաև ապահովում է դեպի Հայաստան առևտրաշրջանառության հիմնական հոսքերից մեկը։ Այս առումով, վրացագետը կարևորեց երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման հարցը։

«Այն, որ շահագործման հանձնվեց Սադախլո-Բագրատաշեն անցման կետում այդ «Բարեկամության կամուրջը»։ Նշվում է, որ առևտրաշրջանառության ծավալները կարող են մեծացվել։ Վրաստանում իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կօգնեն ու կնպաստեն նաև Հայաստանից բեռնատարների՝ սահմանն անցնելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելուն։ Խոսքը, օրինակ վերաբերում է Արևելք-Արևմուտք ճանապարհի Վերին Լարս հասնելու այդ դժվարանցանելի հատվածին։ Այդ ճանապարհների բարեկարգման արդյունքում կլուծվի ոչ միայն անվտանգ երթևեկության, այլև ճանապարհների երկարության հետ կապված խնդիրը»,- ասաց նա։

Սա, ըստ փորձագետի, մշտապես ակտիվ կպահի Վրաստանի՝ որպես Հայաստանի համար տարանցիկ երկիր գործակցելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կստեղծի նոր հնարավորություններ՝ կողմերի միջև առևտրաշրջանառության առավել արդյունավետ իրագործմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի