Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:25 19-11-2022

Մշտական աշխատանքները հերթափոխով կազմակերվում են․ դա բոլորի վրա տարածելը այնքան էլ ճիշտ չէ․ ազգագրագետ

Անցած տարի «Տոների ու հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարվեց և կրճատվեց Ամանոր և Ծննդյան տոների համար հատկացվող ազատ օրերի քանակը, այս տարի այդ թեմայի շուրջ դեռևս քննարկումներ չեն եղել։

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքով՝ մենք Ամանորին գոնե հնարավորություն ունեինք հանգստանալու, շփվելու, միմյանց այցելելու, այդ առումով լավ էր, որ երկար էր հանգստյան օրերի քանակը»։

Ըստ ազգագրագետի՝ այդ հանգստյան օրերը հնարավորություն էին տալիս մարդկանց հանգստանալ․ «Մարդիկ լիցքաթափվում էին, լիցքավորվում էին․ սրանք շատ կարևոր բաներ են, ինձ թվում է կրճատելն այնքան էլ հետաքրքիր ու լավ չէ, որովհետև եթե մենք նայում ենք, թե Եվրոպայում ոնց են նշում, իրենք ավելի շատ սուրբծննդյան տոներն են նշում։ Դեկտեմբերի 24-ից հետո և իրենց այդ հանգիստը Ծննդյան տոների հանգիստն է։ Իրենք մինչև նոր տարի ենք տանը մնում, տեղեր կան, որ Հունվարի մեկը առանձնապես շուքով չեն նշում։ Գոնե մի շաբաթ մարդիկ հանգստանում են։ Իմ կարծիքով, այն տեսակետը, որ տանը երկար մնալը վնաս էր ինչ-որ հետտոնական սթրես, բան, ինձ թվում է դրանք արհեստածին բաներ են, և հնարավորինս մենք պետք է այդ ռիթմը պահենք։ Այսինքն՝ աշխատեցինք, մի փոքր հանգստանանք ձմռանը, որովհետև ամենասիրված, ամենաշատ նշվող տոներից մեկն է»։

«Ես՝ որպես անհատ, գտնում եմ, որ այդ երեք օրերը իրապես քիչ էին»,-ընգծեց Պողոսյանը։

Դիտարկմանը, որ էկոնոմիկայի նախարարը ասել էր, որ երկար ժամանակ տանը մնալով՝ մենք մեր տնտեսական աճի վրա ենք ազգում վատ իմաստով, Պողոսյանն ասաց. «Այն աշխատանքները, որոնք ամենօրյա, մշտական աշխատանք են պահանջում, իրենք հերթափոխով աշխատում են․ դա բոլորի վրա տարածելը այնքան էլ ճիշտ չէ։ Այդ մի քանի օրվա մեջ ինչ տնտեսական աճ կարող էր դիտվել։ Վատ չէր այն տարբերակը, որ մենք մի քիչ երկար էինք հանգստանում, որովհետև այդ ընթացում շատ հարցեր էին լուծվում»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել