copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:32 19-11-2022

Ձուն և հեղափոխությունը․ Փաշինյանի սրտի օլիգարխը շարունակում է հաղթարշավը

Երևանի մթերային խանութներում հայտնվել է իբրև թե տնական ձու, որը վաճառվում է ընդամենը 70-80 դրամով։ Ստացվում է, որ տնական ներկայացվող այս ձուն ավելի մատչելի է վաճառվում, քան թռչնաֆաբրիկաների արտադրած ձուն։ Հավանաբար այս ձուն տնական չէ, այլ պարզապես ինչ-որ կերպ ներկված է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այս պատմության հետևում կանգնած է իշխանությունների սրտի նոր օլիգարխը, ով վերջերս գնել էր «Գոլդեն Փելես»-ը և Հովիկ Աբրահամյանի տունը։ Նույն գործարարը նաև շաբաթներ առաջ Եղվարդում համակցված կերերի գործարան էր բացել, որի բացման արարողության ներկա էին վարչապետ Փաշինյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ նույն գործարարի անվան հետ են կապվում ամիսներ առաջ ձվի շուկայում առաջացած գնային տատանումները, որոնց արդյունքում «Լուսակերտի թռչնաֆաբրիկան» հայտնվեց սնանկ վիճակում։

Այժմ էլ սույն գործարարը շարունակում է իր կեղծիքները՝ փորձելով շուկայում մոնոպոլիա ստեղծել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ