copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:06 18-11-2022

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը կփոխվի այն դեպքում, եթե Արևմուտքը հանդես գա կոլեկտիվ հայտարարությամբ․ ադրբեջանագետ

Անդրկովկասյան տարածաշրջանում, այսպես ասած, «ազդեցության մրցաշար» է ընթանում տարածաշրջանային պետությունների ու Արևմուտքի միջև։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձևի ընդունումը դիտարկելով նաև այս տեսանկյունից։

«Երկրորդ՝ Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ այս տարի ևս մեկ բանաձև է ընդունել Արցախի վերաբերյալ։ Սա, որպես այդպիսին, խորհրդատվական բնույթ ունի, այդ թվում՝ այս վերջին ընդունած բանաձևը։ Այսինքն՝ այն պարտադիր ուժ չունի, հետևաբար դա կարող է Կառավարության կողմից հաշվի առնվել կամ հաշվի չառնվել»,- ասաց նա։

Այդ առումով, սակայն, պատկերն, ըստ մասնագետի, մի փոքր տարբերվում է, երբ խոսքը վերաբերում է Արցախին։

«Արցախի ճակատագրի, ինքնորոշման իրավունքի և այլ հարցերի առումով այն, ըստ էության, բավական ազդեցություն ունեցող բանաձև է։ Սա արցախահայությանն ու Արցախի կառավարությանը հնարավորություն է տալիս իրենց իրավունքների պաշտպանության ու անկախության շուրջ ունենալ միջազգային երաշխիքի հնարավորության հենք։ Որովհետև ստատուս քվոյի փոփոխությամբ, ինչպես նաև վերջին պատերազմից հետո Արցախի դերակատարության նվազմամբ, Արցախի ճակատագիրն էապես խարխլվել է»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ միայն Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը ԵՄ անդամ երկրների վրա որևէ լուրջ ազդեցություն ունենալ չի կարող։ Մասնագետը տեսակետ է հայտնում, որ արդյունք գրանցելու համար կոլեկտիվ մոտեցում է պետք ցուցաբերել։

«Եթե նման բան տեղի ունենա, կարծում եմ, որ գոնե քաղաքական մակարդակում և Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վրա ազդելու մասով, կունենանք առաջընթաց։ Բայց, այս մասին խոսելը դեռևս վաղ է որևէ կանխատեսում անել»,- ասաց նա։

Գառնիկ Դավթյանի խոսքով՝ եթե նախկինում Ադրբեջանին հնարավոր է լինում լռեցնել Արցախի ՊԲ զսպիչ գործողություններով, այժմ դա հնարավոր է իրականացնել միայն միջազգային հարթակով։

«Ներկա իշխանության «շնորհիվ» մեր անվտանգության բանալին գտնվում է ուրիշ երկրների ձեռքում։ Այդ հայտարարություններն ազդում են ադրբեջանական հռետորաբանության վրա։ Թե որքան ժամանակով և ինչ պետության, մի փոքր դժվար է ասել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա էր հանձնվել՝ նոյեմբերի 15-ին այդ երկրի Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձի կապակցությամբ։ Ավելի ուշ Ֆրանսիայի դեմ հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի խորհրդարանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի