Լուռ Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:49 18-11-2022

Անհամաձայնություններ՝ Պեմզաշենի դաժան սպանության գործում․ ինչ են թաքցնում իրավապահները

Պեմզաշենի սպանության մանրամասների մասին ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում առկա են մի շարք անհամապատասխանություններ։ Ավելին՝ այն մի շարք լրացուցիչ հարցերի առիթ է տալիս։

1․ Ըստ տեսանյութի՝ հանցագործները ներս են մտել մուտքի բաց դռնից, ապա եռակի սպանություն գործելուց հետո՝ հեռանալիս կողպել են այն։ Ստացվում է, որ հոգեկան շեղում ունեցող ու թմրանյութի ազդեցության տակ գտնվողները եռակի սպանությունից հետո զարմանալի սառնասրտությամբ, արագ դեպքի վայրից հեռանալու փոխարեն կողպել են դուռը։

2․ Տեսանյութում Վրույր Բարսեղյանն ասում է, որ «աղջիկը բաղնիքում գործ էր անում, երբ ինքը հարվածել է նրան։ Բայց նույն տեսանյութում, ըստ ոստիկանության նկարագրության՝ Զարինե Մելիքսեթյանը միջանցքում նրանց դիմաց է դուրս եկել, 41- ամյա տղամարդը բռունցքով խփել է գլխին, նա անգիտակից ընկել է հատակին։ Ապա նրան տեղափոխել են ննջասենյակ։

3․ Նախաքննության սկզբում գողության վարկածը հերքվում էր, նշվում էր, որ տանից ոչինչ գողացված չէ, պահարանի դարակները տեղաշարժված չէին, նույնիսկ սպանված կնոջ ոսկյա ականջօղերը չեն հանել։ Ոստիկանության տարածած տեսանյութից հայտնի է դառնում, որ միակ իրը, որ հանցագործները տարել էին՝ ոսկյա շղթան է, որը նա վաճառել էր 32 հազար դրամով։ Ինչպես կարող էր գողության համար տուն մտած հանցագործը վերցնել ոսկե շղթան, բայց չնկատել ոսկյա օղերը, կամ գումար չփնտրել տան դարակներում։

4․ Տեսանյութից այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ հանգամանքներում էր 32-ամյա տղամարդը ստացել կրծքին դանակով վնասվածքը, որը ոստիկանների համար կարսկածի առիթ էր դարձել ի սկզբանե։ Տպավորություն էր, որ կինն առհասարակ դիմադելու ոչ հնարավորություն չի ունեցել։

5․ Տեսանյութում որևէ խոսք չկար այն մասին, որ 31-ամյա Վրույր Բարսեղյանը հոգեկան խնդիրներ ունի, մինչդեռ մինչ այդ խոսվում էր այն մասին, որ նա «գժի թուղթ» ունի։

6․ Տեսանյութից ակնհայտ էր դառնում, որ 31-ամյա հանցագործը բռնության է ենթարկվել ցուցմունքից առաջ։

7․ 41-ամյա Արկադի Բարսեղյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը հանցագործության պահին այլ վայրում է եղել։ Տեսանյութում նրա դերակատարության մասին մեկ դրվագ կա, որ նա միջացքում հարվածել է Զարինե Մելիքսեթյանին։ Տպավորություն է, որ երկրորդ հանցագործին, ով հայտնի էր «Տիխի» մականունով, «արանքից հանում են»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան