copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:30 18-11-2022

Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Մուսատովը

78 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Մուսատովը, այս մասին հայտնել են Ա.Կ.Տոլստոյի անվան Բրյանսկի շրջանային դրամատիկական թատրոնում։

«Մահացել է հրաշալի մարդ, ում շատերը ճանաչում, սիրում և հարգում էին: Վլադիմիր Անդրեևիչի վառ հիշատակը հավերժ կմնա հարազատների, ընկերների, գործընկերների և երախտապարտ հանդիսատեսի սրտերում»,- ասվում է մահախոսականում:

Վլադիմիր Մուսատովի ողջ աշխատանքային գործունեությունը կապված էր թատրոններում ծառայության հետ։ 1974 – 1999 թվականներին զբաղված է եղել դրամատիկական թատրոնի գլխավոր ներկայացումներով։

Հաջորդ տասը տարիներին արտիստը հանդես է եկել Պատանի հանդիսատեսի թատրոնում, որից հետո վերադարձել է դրամատիկական բեմ։

«Մուսատովի յուրաքանչյուր դերը լցված է զարմանալի, միայն իր սեփական, «լուրջ» հումորով և տղամարդկային անդիմադրելի հմայքով: Ստեղծագործական մեծ տիրույթի դերասան՝ հերոս-սիրահարից մինչև սուր սոցիալական հերոս»,– ասում են հանգուցյալի գործընկերները:

Թատրոնն իր խորին ցավակցությունն է հայտնել ընտանիքի անդամներին և ընկերներին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում