Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:27 17-11-2022

Թուրքիան չի բացառում Սիրիայի և Եգիպտոսի հետ հարաբերությունների վերանայումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալիում ընթացող Մեծ քսանյակի անդամ երկրների գագաթաժողովի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում անդրդարձել է Սիրիայի և Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավորությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Էրդողանն իր խոսքում խոսել է մի շարք արաբական պետությունների հետ Թուրքիայի կապերի վերականգնմանն համար Անկարայի կողմից գործադրվող ջանքերին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Կահիրեի և Դամասկոսի հետ Անկարայի հարաբերություններում հավերժական խնդիրներ չեն կարող լինել։

«Եգիպտոսի և Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերություններում հավերժական խնդիրներ և դժգոհություններ չեն կարող լինել։ Ճիշտ ժամանակին կարող է տեղի ունենալ հարաբերությունների գնահատում և վերաձեւակերպում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը հավելել է, որ Անկարան կարող է վերանայել երկխոսությունը այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններում դժվարություններ կան։ Նրա խոսքով՝ այս հարցը կարող է հատկապես արդիական դառնալ Թուրքիայում 2023 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։

Հիշեցնենք, որ Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են 2011 թվականից հետո, երբ այդ երկրում սկսված բողոքի ցույցերի, իսկ այնուհետև քաղաքացիական պատերազմի ժամանակ Անկարան աջակցում էր սիրիական ընդդիմությանը և ահաբեկչական խմբավորումներին, որոնք պայքարում էին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության դեմ։

Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունները լարված են 2013 թվականից, երբ Եգիպտոսի ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին տապալեց երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին, ում աջակցում էր Թուրքիան։ Թուրք-եգիպտական լարվածության պայմաններում նույն թվականի աշնանը Եգիպտոսը երկրից արտաքսել էր Թուրքիայի դեսպանին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան