copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:10 17-11-2022

«Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը». Երեւանում վթարային շենքերի նոր ծրագիր կա

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վթարային շենքերի խնդրի լուծման նոր ծրագիր. կառուցապատողները կներգրավվեն գործընթացում և առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն` ընթացքում լուծելով վարձակալության, այնուհետև բնակարան տրամադրելու հարցերը:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Երևանում չորրորդ կարգի 13 վթարային շենք կա։

«3-րդ կարգի վթարային շենքերի համար կանցնենք կոմպլեքս լուծմանը` թաղամասային տրամաբանությանը»,– ասաց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք բնակարան ստանան նորակառույց շենքում։ Վարչապետի խոսքով` 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, ինչը մեծ սպառնալիք է բոլորի համար։

«Աստված չանի, մի դեպք լինի` բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը։ Մարդկանց իրավունքները պաշտպանելով` որոշակի հարկադրանքի մեխանիզմներ էլ պետք է ստեղծենք։ Այս հարցերը պետք է արագ լուծվեն. մարդկանց ապրելու իրավունքը լուծվե՞ց` շենքը ժամերի ընթացքում պիտի տեղում չլինի»,– ասաց նա։

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը կքանդվեն, տեղում նորերը կկառուցվեն։

Տիգրան Ավինյանը նաև հաստատեց, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանն է կառուցվելու։

«Նախագծման աշխատանքներն այս փուլում ընթանում են, մենք առաջին փուլի նախագծման փաթեթը ստացել ենք: Հաջորդ տարի ամբողջ նախագիծն ունենալու ենք: Այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն»,- ասաց Ավինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց. «Աջափնյակ կայարանի շինարարությունը մեր պլանավորածի ձևով պետք է տեղի ունենա»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ