copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:11 17-11-2022

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ նոյեմբերի 15-ին այդ երկրի սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձի կապակցությամբ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում նշվել է, որ բանաձևը «հեռու է իրականությունից, լի է ստերով ու զրպարտություններով»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պաշտոնական Բաքուն կտրականապես մերժում է ընդունված բանաձևը:

Պաշտոնական Բաքուն ընդունված բանաձևը սադրիչ է որակել։ «Ֆրանսիան, որը հայտարարում է, թե ցանկանում է նպաստել խաղաղ գործընթացին, ևս մեկ անգամ բացահայտ ցուցադրեց իր հայանպաստ, կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը»,- ասվում է հայտարարությունում։

Միևնույն ժամանակ հանդիպմանը ադրբեջանական կողմը հայտնել է, որ որ Ֆրանսիայի այս քայլը նպատակ ունի լուրջ հարված պատճառել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Բացի այդ ադրբեջանական կողմի համոզմամբ՝ Ֆրանսիան խրախուսում է Հայաստանի «ռևանշիստական ուժերին, որոնք դեմ են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Ադրբեջանական կողմը Ֆրանսիայից պահանջել է զերծ մնալ միջազգային իրավունքներով ամրագրված «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված քայլերից ու հայտարարություններից և չմիջամտել երկրի ներքին գործերին»:

Հանդիպմանը Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հայտնել է, որ ադրբեջանական կողմի կոչը կփոխանցի Ֆրանսիայի իշխանություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը