Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:52 17-11-2022

Էլ ինչ է մտածել Ավինյանը․ քարոզարշավ` ժանտախտի ժամանակ

Ինչպես հայտնի է, այս տարի Երեւանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլի» «խաթր» հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառեն դեկտեմբերի 5-ին։ Դրանով կլինի թե՛ Եվրատեսիլի բացման արարողության, թե՛ մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկ։

Տոնածառի տեղադրման եւ ձեւավորման աշխատանքները մի քանի շաբաթ է՝ մեկնարկել են, սովորաբար այդ ամենն արվում էր դեկտեմբերին։

Մեզ հայտնի դարձավ, որ տոնածառի լույսերը «Մանկական Եվրատեսիլի» մասնակից երկրների ներկայացուցիչների հետ կվառի Երեւանի քաղաքապետի թեկնածու, այժմյան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա որոշել է ոչնչի առաջ կանգ չառնել երեւանիցների սիրտը նվաճելու համար, իսկ տոնածառի լույսերը վառելը, անշուշտ, Ավինյանին բազմաթիվ ընտրողներ կպարգեւի։

Մյուս կողմից էլ` պետք է շնորհակալ լինել, որ տոնածառը շուտ են դնում, որովհետև եթե տոնածառը չլիներ, ու Ավինյանը դեկտեմբերի 5֊ին ուզենար մի բան վառել, շատ անհարմար բան էր ստացվելու։

ՔՊ֊ի քաղաքապետի թեկնածուն երևի թե ստիպված էր լինելու կամ աղբ վառել քաղաքի կենտրոնում, կամ էլ մի որևէ անպետք շենք, ասենք` Գյուղակադեմիայի շենքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան