copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:45 16-11-2022

Արդեն 8 բեռնատար վարունգ ենք թափել․ շուտ փչացող ապրանքներով բեռնված «Սպայկայի» մեքենաներից 94-ը Վրաստանի ճանապարհներին են

«Սպայկա»-ն այդ պահին ունի 314 մեքենա, որից այս պահին Վրաստանում է 94-ը։ Ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մեքենաներ կան, որոնք Վրաստանում են 17-18 օր։

«Արդեն վարունգով լի 4 մեքենա հետ ենք բերել ու ամբողջությամբ վարունգը թափվել է, դա մոտավորապես 80 տոննա է, մոտավորապես այդքան ապրանք էլ Ռուսաստանում ենք թափել։ Այսինքն՝ հասցրել ենք վերջնակետ, պատվիրատուն ապրանքը չի ընդունել, որովհետև վատ վիճակում է եղել»։

Նա նշեց, որ Վրաստանում կանգնած մյուս մեքենաներում էլ այս պահին վարունգ, լոլիկ, պղպեղ և խաղող է։

«Խնդիրն, իհարկե, սուր է, բայց մենք այլ ելք չունենք, քան ուղարկել, բերքն աճում է, մենք իհարկե հույս ունենք, որ իրավիճակի կփոխվի, բայց ցավոք, իրավիճակը նույնն է։ Եթե մի քանի օր անց հասկանանք, որ որևէ տարբերակ չկա մեքենաները անցկացնելու, ապա ապարանքը հետ են բերելու ու փորձեն ներքին շուկայում իրացնել, որ էլի չթափեն»։

Նա ընդգծեց, որ խնդիրն այն է, որ Լարսով օրական կարողանում են անցնել 200-250 բեռնատար, այսօր, օրինակ, անցել է 220 մեքենա։

«Ընդ որում, դրանց մեջ և՛ բարձված մեքենաներն են, և՛ դատարկները, օրինակ՝ ցորեն, հեղուկ գազ ներմուծող մեքենաներ կան, որոնք դատարկ են գնում, այսինքն՝ այդ մեքենաներն էլ են ներառված, իրականում դրանց էլ չեն կարող թույլ չտալ անցնել, որովհետև դա էլ է անհրաժեշտ։ Վրաստանում այս պահին 3000 մեքենա կա կանգնած, որոնց մեջ միայն հայկական բեռնատարներ չեն, կան թուրքական ուզբեկական, բելառուսական մեքենաներ։ Ճիշտ է, վրացական կողմը շուտ փչացող ապրանքներին առաջնահերթություն տալիս է, բայց դրանով հանդերձ՝ 16-18 օր կանգնում ենք։ Լուծումը Լարսում ինչ- որ բան փոխելն է, որը մոտ ապագայում չի նշմարվում։ Խնդիրն այն է, որ բոլոր մեքենաները ռենտգեն են անցկացնում, ու ռենտգենում մեծ հերթեր են, երբեմն անգամ սարքը փչանում է, նման բան աշխարհում չկա, որ բոլորը ռենտգեն անցնեն, սա է պատճառը, որ նախկինում 500 մեքենա էր, իսկ հիմա առավելագույնը 250։ Խնդրի լուծումը այլընտրանքն է, որ կարող է լինել լաստանավային փոխադրումը, սակայն առաջիկայում դա էլ չի նշմարվում»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը