copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:11 16-11-2022

Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը շարունակում է մնալ ընդդիմության թիվ մեկ նպատակը․ Թագուհի Թովմասյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ։ Հարցազրույցի թեման է, թե ինչի համար է ընդդիմությունը վերադարձել ԱԺ։

«Մենք խորհրդարանում էինք, մենք չենք վերադարձել, մենք խորհրդարանական աշխատանքները կատարել ենք և կատարել ենք ամբողջ ծավալով։ Միայն դահլիճային կյանքում հանրությունը մեզ չի տեսել, այսինքն՝ մենք դահլիճային աշխատանքն էինք բոյկոտում և հիմա անհրաժեշտություն է առաջացել նաև դահլիճային աշխատանքները իրականացնել։ Դա կոլեկտիվ որոշում է և կոլեկտիվ որոշումների համար, ես կարծում եմ, որ պետք է պատասխանատվությունը կրի հենց կոլեկտիվ որոշումների սկզբունքայնությունը հաշվի առնելով, հետևաբար ես կարծում եմ, որ պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ այս պահին մենք պատրաստ ենք և ցանկանում ենք օգտագործել խորհրդարանի ողջ գործիքակազմը, որպեսզի մեր առջև դրված նպատակը իրականացնենք, իսկ այդ նպատակը չի փոխվել և Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը շարունակում է մնալ ընդդիմության թիվ մեկ նպատակը և առաքելությունը»։

Թովմասյանի խոսքով՝ խորհրդարանի կողմից ընդունված օրենքների լեգիտիմությունը կասկածի տակ է։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ընդդիմությունը չի մնացել խորհրդարանում, որպեսզի թույլ չտա այդ օրենքների ընդունումը, Թովմասյանը ասաց, որ իրենք իրենց առջև ուրիշ նպատակ էին դրել։

Անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմությունը գործիքակազմ միշտ է ունեցել, և կարող էր օգտվել իշխանությունների իրավամբ կատարած սխալներից, այլ ոչ թե հեռանար խորհրդարանից, Թովմասյանը նշեց, որ բոյկոտը ևս իրենց գործիքակազմերից մեկն էր։

Թովմասյանը վստահեցրեց, որ իրենք անշեղորեն գնալու են դեպի իրենց նպատակը՝ օգտագործելով խորհրդարանի բոլոր լծակները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ