Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:41 16-11-2022

Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են դադարեցնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները

Ադրբեջանի մեջլիսի այսօրվա նիստի ժամանակ պատգամավոր Ֆազայիլ Աղամալըն առաջարկել է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, Աղամալըն ասել է, որ «Ֆրանսիան կեղծավոր քաղաքականություն է վարում»։

Պատգամավորը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշ ժամանակ առաջ Հայաստանն անվանել է ժողովրդավարական պետություն։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի սենատը, շարունակելով այդ քաղաքականությունը, նմանատիպ բանաձև է ընդունել։

«Բանաձևը հատուկ ուշադրություն է դարձնում ադրբեջանական նավթի և գազի արտահանմանը Եվրոպա՝ դրանով իսկ փորձելով խնդիրներ ստեղծել Եվրամիությունում»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ Ֆրանսիան վերջին 30 տարիներին Հայաստանի կողքին է եղել, իսկ Մակրոնի օրոք այդ գործելակերպն ավելի առաջ գնաց։ Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահն ազդեցություն ունի Եվրամիության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա և ընդգծել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հրաժարակաը պատահական չէր։

«Դա հարված է Ֆրանսիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու Մակրոնին։ Բայց արդյո՞ք նրանք դասեր կքաղեն դրանից։ Ես իսկապես չեմ հավատում դրան, քանի որ նրանք ընտրել են ֆաշիստական Հայաստանին աջակցելու ճանապարհը։ Ես առաջարկում եմ դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ