Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:28 16-11-2022

Ընդդիմադիրները եկան, գրանցվեցին և դասից փախան․ Անդրանիկ Քոչարյան

Ինչքան էլ գայթակղությունը մեծ է չանդրադառնալ ինստիտուտից բացակայող մեր ընկերներին, որովհետև ինստիտուտ նշանակում է դասաժամ, և երբ չես մասնակցում, առավոտյան գալիս, գրանցվում և դասից փախնում ես։ Սա այն տեղը չէ, որտեղից պետք է փախնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթի սկզբում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ զարմացած են առավոտյան քվեարկությունից, քանի որ ընդդիմադիրները համերաշխ չեն բանակում աշխատավարձի բարձրացմանը՝ հենված կրթության վրա, բանակի երիտասարդամանը։

Նա հավելեց, որ պաշտպանության նախարարությունը զինված ուժերում կանանց դերի բարձրացման առաջնորդության խնդիր է դրել. «Եվ շուտով 2023 թվականին կզարմանաք, տեսնելով կանանց ներգրավվածությունը բանակում: Դա գրավիչ կլինի մյուս բոլոր պետական կառույցների համար ևս։ Դա շատ կարևոր է. կանայք այնպիսի ներգրավվածություն պետք է ունենան, որ տղամարդիկ գոնե մի քիչ ձգված լինեն բանակում»,- ասաց Քոչարյանը։

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ բանակում բոլոր ոլորտներում փոփոխություններ են լինելու՝ սկսած համազգեստից, վերջացրած սպառազինությունից։

«Իսկ փոփոխության ամենակարևոր բաղադրիչը լինելու է կրթությունը»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին