copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 16-11-2022

Դատախազությունը որոշել է Չարչյանին հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ` պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիութունից զրկելու հարցով։ Փորձեցինք պարզել, թե ինչում կարող են մեղադրել բժիշկ Չարչյանին, ով 2021-ի ընտրություններին առնչվող մի սին մեղադրանքով դատվում է, բայց դա նոր չէ, իսկ ԱԺ կարող են մտնել նոր մեղադրանքով: Մեր աղբյուրը հաղորդեց, որ դատախազությունը որոշել է Չարչյանին սպեկուլյատիվ եւ հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել` «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված։
Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերի 30-ին կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց:

Երկրորդ հանձնաժողովի կազմում էր նաեւ բժիշկ Չարչյանը։ Հանձնաժողովի տված եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն բանն այն է, որ բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել` Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, քանի որ չէր ներկայացվել հանձնաժողովին: Ավելին՝ Արմեն Չարչյանը եզրակացության մեջ կամ դրանից զատ հատուկ շեշտել էր, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե իրենց եզրակացությունն այլ լիներ։
Գլխավոր դատախազությունը մի քանի օր է՝ չի կարողանում պատասխանել մեր հարցին` կա՞ արդյոք նման քրգործ։ Արմեն Չարչյանը չցանկացավ խոսել այս թեմայով` մեզ ամենայն բարիք մաղթեց ու անջատեց հեռախոսը։ Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ գործը հարուցվել է դեռեւս 2017-ին, սակայն այլ հարցերի չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի