copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:35 15-11-2022

«Պատիվ ունեմ»-ում դեռ աշխատում են Վահագն Հովակիմյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումի վրա

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող որևէ դիմում Սահմանադրական դատարան չի մուտաքագրվել։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին ՍԴ աշխատակազմից։

Նշենք, որ ԿԸՀ նախագահի ընտրությունը վիճարկելու մասին հայտնել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հոկտեմբերի կեսերին։ Մենք կապ էինք հաստատել խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, ով նշել էր, որ իրավաբաններն աշխատում են փաստաթղթի վրա, և որ փաստաթուղթը պատրաստ կլինի մի քանի օր անց։

Մենք կրկին փորձեցինք կապ հաստատել Թովմասյանի հետ՝ պարզելու, թե արդյոք փաստաթուղթը պատրաստ է, թե՝ ոչ։

Մեր հեռախոսազանգին պատասխանեց Թովմասյանի օգնականը և ասաց, որ այս պահին դեռ իրավաբանները զբաղված են դիմումով։

Դիտարկմանը, թե ավելի քան 3 շաբաթ առաջ մեզ տիկին Թովմասյանը վստահեցնում էր, որ մի քանի օրից դիմումը կներկայացվի ՍԴ, նա պատասխանեց, որ «իրավաբանական փաստաթուղթ է, բնականաբար, ամեն տառի վրա աշխատում են, դեռ աշխատում են»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խմբակցությունը վերանայի իր մոտեցումը հարցի վերաբերյալ, բնականաբար, մեր զրուցակիցը չկարողացավ հստակ պատասխան տալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ԱԺ-ն 65 ձայնով ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին։ Բանն այն է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հովակիմյանին նվազագույնը հենց 65 ձայն էր պետք: Այսինքն՝ նա անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր ստանա, եթե անձամբ չքվեարկեր ինքն իր օգտին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 71 պատգամավոր ունի, բայց մենք ավելի վաղ հայտնել էինք, որ թիմում դեմ են եղել Հովակիմյանի թեկնածությանը։ Նրա թեկնածությունն անընդունելի էին համարել 17 հասարակական կազմակերպություններ, քաղհասարակության, իշխանամերձ հասարակական, քաղաքական գործիչներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ