copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:39 15-11-2022

Բանակցություններից ես գոհ չեմ, գոհ չեն Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Պուտինը, բայց բանակցությունները պետք են․ Աղազարյան

Ընդդիմությունը դուրս էր եկել պայքարի, որ իշխանությանը հեռացներ, գար իշխանության։ Բայց իրենք նկատեցին, որ հասարակության լայն շրջանակներում աջակցություն չունեն, հրաժարվեցին այդ տարբերակից։ Հիմա վերադարձել են խորհրդարան և շարունակում են իրենց աշխատանքը։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ում մարտեր կլինեն՝ շշեր, շամփուրներ կհայտնվեն, Աղազարյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել։ Ընդդիմության ու իշխանության դասական գործակցությունը հակասությունների պայքարի մեջ է։ Ընդդիմությունը պետք է վեր հանի գործող իշխանության սխալները, հետագայում հերթական կամ արտահերթ ընտրություններին ներկայանա ժողովրդին և հաջողություն գրանցի»,- նշեց Աղազարյանը։

Անդրադառնալով բանակցություններին, Աղազարյանը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Պուտինը և ո՛չ էլ Մակրոնը գոհ չեն բակացություններից, բայց բանակցությունները պետք են։ «Բանակցությունների գործընթացը ես կարևորում եմ հետևյալ հանգամանքով, որ մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել Արցախ-Ադրբեջան հարաբերություններից։ Արցախի ժողովուրդը հայտարարել է իր անկախության մասին և բոլորը պարտավոր են հարգել իրենց այդ իրավունքը։ Իսկ մենք պարտավոր ենք հնարավորինս օժանդակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Իսկ ինչ վերաբերվում է հանգամանքին, որ այսօր թշնամին գտնվում է մեր սուվերեն տարածքում, ապա դա նույնպես ամենօրյա աշխատանքի օրակարգում է և մոտ ապագայում այդ խնդիրը կլուծվի»,- նշեց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը