Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 14-11-2022

Պուտինն օտարերկրացիներին թույլատրել է ծառայել Ռուսաստանի զինված ուժերում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց ծառայել ՌԴ զինված ուժերում: Ինչպես փոխանցում է ռուսական «Interfax» լրատվական գործակալությունը, համապատասխան հրամանագիրն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ունեն նաև օտարերկրյա քաղաքացիություն կամ արտերկրում բնակության թույլտվություն, կկարողանան զորակոչով ժամկետային զինծառայություն անցնել երկրի զինված ուժեր: Նախկինում զորակոչով կարող էին ծառայության անցնել միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող անձինք։

Օտարերկրացիները նախկինում կարող էին ծառայության անցնել Ռուսստանի զինված ուժերում բացառապես պայմանագրային հիմունքներով՝ շարքայինների, սերժանտների, մայոռների կամ նավաստիների կարգավիճակով։ Այս փոփոխություններով նույնպես պայմանագրային ծառայության անցնելու հնարավորությունը պահպանվել է։

Հրամանագիրը սահմանում է նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում ժամկետային զինվորական ծառայության և պայմանագրային ծառայության պայմանագրի կնքման և դրա դադարեցման կարգը։




Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել