Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:55 14-11-2022

Ալիևը ցավակցություն է հայտնել Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախօրեին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ալիևն ընդգծել է,որ Ադրբեջանում խորապես ցնցված են Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի լուրից։

​​​«Խորապես ցնցված ենք Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ուխտադրուժ պայթյունի հետևանքով մարդկանց մահվան և վիրավորվելու մասին լուրերից։

Ողբերգության կապակցությամբ անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, Թուրքիայի եղբայրական ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, ինչպես ավելի տեղեկացրել է «Oragir.News»-ը նախօրեին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան մեծ թվով մահացածներ և վիրավորներ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի