copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:07 14-11-2022

Պայթյուն Ստամբուլում. թուրքական լրատվամիջոցներն այն անվանում են ահաբեկչություն


Այսօր՝ ժամը 16:20-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Ստամբուլի Իսթիքլալ փողոցում։ Դրա հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 81-ը՝ վիրավորվել։ Տեղը պատահական չէր՝ այն հետիոտնային փողոց է մարդաշատ զբոսաշրջային գոտում։

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Ըստ երկու ամենատարածված վարկածների՝ այն կարող էր իրականացվել «Իսլամական պետության» կամ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» կողմից։ Հայկական մեդիայում ակտիվորեն տարածվում է հերքումն այն անհիմն թեզի, թե պայթյունի հեղինակը եղել է ԱՍԱԼԱ կազմակերպությունը. չնայած ուշ ժամին՝ բազմաթիվ վերլուծաբաններ ու կայքեր հայտարարում են ու բացատրում՝ ինչու դա չէր կարող լինել ԱՍԱԼԱ-ն:

Իսկ թուրքական լրատվամիջոցները նշում են, որ բացօթյա տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են հարձակման ենթադրյալ հեղինակին։ Նա տաբատով կին է, ինչը, ըստ իսլամական մամուլի, վկայում է, որ նա «Իսլամական պետության» ներկայացուցիչ չէր կարող լինել. ըստ ծայրահեղական ​​իսլամի՝ կանանց կտրուկ արգելվում է տաբատ կրել:

Կասկածյալին, ըստ Haber Turkiye-ի, հաջողվել է փախչել պայթյունի վայրից, իսկ պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռահար։ Մինչդեռ ԻՊ-ի հարձակումների մեծ մասն իրականացվել է մահապարտ ահաբեկիչների կողմից։

Պայթյունից անմիջապես հետո իրավապահները ձերբակալել են ոմանց. նրանցից մի քանիսի առնչությունը պայթյունին արդեն իսկ բացառվել է:
Քանի որ իշխանությունները արգելել են լրատվամիջոցներին պայթյունի մասին պաշտոնականից ավելի տեղեկատվություն հրապարակել, մանրամասներ գրեթե չկան։ Առայժմ առավել հավանական վարկածն է հրապարակել փոխնախագահ Ֆուաթ Օքթայը. ըստ այդմ՝ սա ահաբեկչություն էր, որն իրականացրել է մի կին՝ Ջիյան Թոսունը:

Նշվում է, որ բազմաթիվ տվյալներ կան առ այն, որ հենց «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ը կամ նրա հետ կապված ծայրահեղական կազմակերպություններն են կանգնած հարձակման նախապատրաստման հետևում։ Այսօր քրդական խնդիրն ամենասուր խնդիրներից մեկն է Թուրքիայում. իշխանությունները պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, սակայն քրդական կազմավորումների հարձակումները չեն դադարում։

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ դեպքի հետևանքով 6 մարդ մահացել է, 53-ը՝ վիրավորվել:

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին