Արտաքին 3 տարի առաջ - 19:44 13-11-2022

Ստամբուլում խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում, որը քաղաքի զբոսաշրջային գլխավոր վայրերից մեկն է, խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով 6 մարդ մահացել է, 53-ը՝ վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնի դառնալուց հետո Իսթիքլալ պողոտա են ժամանել բազմաթիվ հրշեջներ, ոստիկաններ և բժշկական խմբեր։

Դեպքի վայրից տարածված տեսանյութերում երևում է, որ մինչ տարածքից լսվում էր պայթյունի ձայնը, փողոցով քայլող մարդիկ փախուստի են դիմել։

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանական խմբերը անվտանգության միջոցներ են ձեռնարկել փողոցում։ Ոստիկանական խմբերը տարհանել և փակել են Իսթիքլալ պողոտան, ինչպես նաև հարևանությամբ՝ Թաքսիմ հրապարակում գտնվող մզկիթը։

Միևնույն ժամանակ Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհուրդը դեպքի վայրից նկարահանում իրականացնելու արգելք է սահմանել։ Տարբեր բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ կոչ են արել չվստահել սոցաիալական ցանցերում տարածվող տեսանյութերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Դեպքի առթիվ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Գործով նշանակվել է 5 դատախազ։






Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ