copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:01 13-11-2022

Պատերազմի պատրաստվող պետությունը նախ հանրակրթական դպրոցներում ռազմագիտություն առարկան չէր տապալի․ Տիգրան Աբրահամյանը հրաձգության դասերի մասին

Երբ պետությունն իր նախաձեռնությունը փորձ է անում վերածել փիառ արշավի, թե իբր պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մարդկանց կրակել ենք սովորեցնում, ապա միանգամից ասեմ, որ սխալ առաջնահերթություն է ընտրված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարության հրաձգության դասերի մասին հայտարարությանը։

«Երբ շաբաթներ առաջ, առաջին անգամ, պաշտպանության նախարարությունը հրաձգության դասերի մասին հայտարարություն տարածեց՝ որպես նախընտրություն ներկայացնելով չծառայած քաղաքացիներին, առանձնապես չարձագանքեցի։

Ժամանակին այսպիսի բազմաթիվ ծրագրեր է ՊՆ-ն անցկացրել, նախկինում ու այսօր նաև մասնավոր անձինք, կազմակերպություններ և միշտ դրական վերաբերմունք եմ ունեցել։

Սակայն երբ պետությունն իր նախաձեռնությունը փորձ է անում վերածել փիառ արշավի, թե իբր պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մարդկանց կրակել ենք սովորեցնում, ապա միանգամից ասեմ, որ սխալ առաջնահերթություն է ընտրված։

Պատերազմի պատրաստվող պետությունը նախ հանրակրթական դպրոցներում նախնական զինվորական պատրաստության (ռազմագիտություն) առարկան չէր տապալի, առաջինը կսկսեր այդ ծրագրի պատշաճ անցկացումից ու ուսումնական գործընթացի նկատմամբ խիստ վերահսկողությունից։

Երկրորդ, լուրջ աշխատանք կտաներ պահեստազորի վրա՝ սկսած զորամասերի վրա կցագրված անձնակազմից վերջացրած վերջացրած այն խմբով, որը հնարավոր պատերազմի դեպքում առաջին է զորակոչվում։

Մեր երկրում, այս տարի, պահեստազորի արդեն մի քանի վարժական հավաք է հայտարարվել, սակայն նպատակը ոչ թե պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը և նրանց վերապատրաստելն է եղել, ինչպես սահմանված է օրենքում, այլ մարտական հերթապահության անցկացումը, ինչը օրենքը շրջանցելով խցկել են կառավարության որոշման մեջ։

Այնպես որ հրաձգության դասընթացների անցկացումը զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար միշտ խրախուսելի և ողջունելի է, սակայն եթե խնդիր է դրված պետությունը, քաղաքացիներին նախապատրաստել հնարավոր պատերազմին, ապա կան առաջնահերթություններ, որի վրա այս իշխանությունը թքած ունի և առաջնորդվում է բացառապես լղոզելու, մանիպուլացնելու, ցուցադրական մաս ապահովելու և իրական օրակարգից շեղվելու տրամաբանությամբ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է